Մյանմայում ավտոբուսն ընկել է կիրճը. մահացել է 19 մարդ

Armenpress 15:21, 29 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյանմայի արևելքում 40 ուղևորի տեղափոխող ավտոբուսի` կիրճն ընկնելու հետևանքով մահացել է 19 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է France Press-ը:

«19 մարդ մահացել է, ևս 21-ը վնասվածքներ են ստացել»,- հայտնել է նահանգի ոստիկանության ղեկավարը: Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:

Ոստիկանության կարծիքով` ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը արգելակների արգելքի պատճառով: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am