Գերմանիայում անհայտ անձինք հարձակվել են թուրքական մզկիթի վրա

Armenpress 13:57, 29 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Վայլ-ամ-Ռայն քաղաքում անհայտ անձանց խումբը հարձակում է իրականացրել թուրքական համայնքին պատկանող մզկիթի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ անհայտ անձինք գիշերը վառելանյութով շշեր են նետել մզկիթի վրա: Շինության ներսում հրդեհի բռնկումից հնարավոր է եղել խուսափել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am