ԿԺԴՀ-ն նոր բալիստիկ հրթիռ է փորձարկել

Armenpress 13:14, 29 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Ժողվորդա-դեմոկրատական Հանրապետությունն ապրիլի 29-ին բալիստիկ հրթիռ է արձակել, որը Պենտագոնի և Ճապոնիայի կառավարության տվյալներով կարճ ժամանակ անց ընկել է ԿԺԴՀ տարածքի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, հրթիռի տեսակն ու փորձարկման մանրամասները հայտնի չեն, սակայն համաշխարհային հանրությունը կատարվածը որակել է որպես Փհենյանի կողմից հերթական մարտահրավեր:

Հրթիռի արձակումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից ընդամենը մի քանի ժամ անց, որտեղ ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները խիստ քննադատություններ են հնչեցրել ԿԺԴՀ հասցեին հրթիռամիջուկային ծրագրի մշակման առնչությամբ:

Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարի տվյալներով` հրթիռը թռել է 50 կմ և ընկել ԿԺԴՀ տարածքում: Չկան տվյալներ այն մասին՝ արդյոք փորձարկումը հաջող է անցել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am