Մարիա Շարապովան դուրս եկավ Շտուտգարդի մրցաշարի կիսաեզրափակիչ

Armenpress 12:46, 29 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան որակազրկումից հետո շարունակում է հաղթել Շտուտգարդի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Շտուտգարդ քաղաքում ընթացող միջազգային մրցաշարի քառորդ եզրափակչում Շարապովան մրցում էր էստոնուհի Անետ Կոնտավեյտի հետ: Խաղն ավարտվեց 6:3, 6:4 հաշվով:

Կիսաեզրափակչում Շարապովան ուժերը կչափի Քրիստինա Մլադենովիչի հետ:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am