Որևէ մեկն իրավասու չէ Արցախի փոխարեն որոշել առնվազն երկու հարց. Քոչարյան

Armenpress 20:58, 28 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Որևէ մեկն իրավասու չէ Արցախի  փոխարեն որոշել առնվազն երկու հարց՝ Արցախի կարգավիճակի և տարածքային ամբողջականության հարցերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Արցախի Հանրապետությունն իր խնդիրներն ունի Ադրբեջանի հետ, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների մի մասի օկուպացիայի մասով, և դա միայն Լեռնային Ղարաբաղի իշխանությունների լուծելու հարցն է: Ինչ վերաբերում է կարգավիճակին, ապա Արցախի ժողովուրդն այս առումով արդեն երեք անգամ հանրաքվե է անցկացրել՝ մեկը՝ 1991թ-ի բուն հանրաքվեն, մյուս երկուսը՝ Սահմանադրության ընդունումն և փոփոխությունը: Եվ Հայաստանի իշխանությունները պարտավոր են գործել՝ ելնելով Արցախի ժողովրդի արտահայտած կամքից»,- նշել է  Քոչարյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am