Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան համախմբել է 26 ֆեդերացիաների և ասոցիացիաների

Armenpress 16:10, 28 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան համախմբել է 26 ֆեդերացիաների և ասոցիացիաների: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միքայելյանը: «Ազգային ֆեդերացիային անդամակցում են 26 ֆեդերացիաներ, որոնք իրենց մեծությամբ չեն զիջում մյուս կազմակերպություններին: Վեց ոճային ֆեդերացիաներ կան ընդգրկված: Ֆեդերացիաները պետք է փորձ կատարեն նոր օրենքները յուրացնել, եթե ուզում են Օլիմպիական խաղերի մասնակցել»,-ասաց Միքայելյանը:

Վերջինիս խոսքով` 26 կազմակերպությունները համագործակցում են քանի որ համաշխարհային ֆեդերացիայի նոր կանոնները համապատասխանում են նրանց կանոններին:

«Մոտ մեկ տարի է, ինչ շփումներն ակտիվացել են, և կարող եմ ասել, որ սաների և մարզիչների մոտ բազմազանություն է նկատվում: Կարատեն ավելի ամբողջական տեսք է ստանում»,-ասաց  Կյոկուշինկա կարատեի ֆեդերացիայի նախագահ Կարեն Մանուկյանը:

Ֆեդերացիան համագործակցում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am