Հայաստանի առաջնությունում պայքարը շատ ուժեղ է. Վահան Մխիթարյան

Armenpress 16:05, 28 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիր, 2017 թվականի Հայաստանի լողի չեմպիոն Վահան Մխիթարյանի կարծիքով, առաջնությունում լուրջ պայքար է ծավալվում:

«Օլիմպիական խաղերից հետո մարզավիճակս չէի ասի, որ բարձր մակարդակի վրա է: Բայց Հայաստանի այս առաջնությունում ակնհայտ մրցակցություն կար, «մեր պոչից բռնած» փոքր լողորդները առաջ են գնում: Առավել հետաքրքրիր է դառնում նաև մարզումները: Եթե առաջ գիտեինք, թե ով որ տեղն է գրավելու, ապա հիմա ոչ: Պայքարը շատ ուժեղ է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Մխիթարյանը:

Հայաստանի այս առաջնությունը բաց թողեց և մեծ սպորտից հեռացել է 2016 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից Մոնիկա Վասիլյանը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am