Kenzo-ն ցուցադրել Է Նսուկա բնակավայրի կենցաղը

Armenpress 15:48, 28 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Kenzo ֆրանսիական նորաձեւության տունը տեսանյութ Է ներկայացրել հաջակցություն նոր գավազդային արշավի: Հոլովակը հրապարակված Է YouTube-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

Նկարահանումները տեղի են ունեցել նիգերիական Նսուկա բնակավայրում, իսկ հերոսներն են դարձել տեղի երիտասարդության ներկայացուցիչները: Ֆիլմն անվանել են Gidi Gidi Bụ Ugwu Eze («Միասնությունն ուժ Է». իգբո լեզվով): «Ես ցանկանում Էի վառ գույներով ներկայացնել նիգերիացի երիտասարդությանը, իգբո ժողովրդի մշակույթն ու ավանդույթները»,-պատմել Է լուսանկարիչ Ռութ Օսայը:
Kenzo ֆրանսիական նորաձեւության տունը 1970 թվականին հիմնվել Է ճապոնացի դիզայներ Կենզո Տակադայի կողմից: Այն մասնագիտանում Է տղամարդկանց եւ կանանց հագուստի, ինչպես նաեւ պարֆյումերիայի, ոսկերչական զարդերի, ժամացույցների եւ կահույքի թողարկման բնագավառում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am