Մարին լե Պենը մտադիր Է հասնել Եվրամիության արմատական բարեփոխման

Armenpress 10:00, 28 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային ճակատի» առաջնորդ եւ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին լե Պենն ընտրություններում հաղթելու դեպքում  իր կարեւորագույն արտաքին քաղաքական խնդիրներից մեկը համարում Է  Եվրամիության արմատական բարեփոխումը, ինչի մասն նա հայտարարել Է նախագահական ընտրությունների՝ ապրիլի 23-ին կայացած առաջին փուլից հետո ապրիլի 27-ի երեկոյան Նիսում անցկացված իր առաջին հանրահավաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նախագահ ըիտրվելուց անմիջապես հետո ես ձգտելու եմ հասնել Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի անցկացման: Ֆրանսիան կգործակցի այն երկրների հետ, իսկ նրանք իրականում ավելի շատ են, քան ձեզ ասում են, որոնք հանդես են գալիս գործընկերային բանակցությունների օգտին՝ ԵՄ-ի գործունեության խորագույն փոփոխման հասնելու նպատակով»,- ասել Է լե Պենը: Նա հայտնել Է, որ այդ քննարկումը «նեառելու Է նաեւ բանավեճեր միասնական արժույթի շուրջը»:
«Մենք հանդես ենք գալիս հիրավի ազատ Եվրոպայի օգտին, այն Եվրոպայի, որը հիմնված Է համագործակցության վրա: Մեր պլանները, ի տարբերություն նրա, ինչը փորձում են պնդել մեր հակառակորդները, իրոք կառուցողական են»,- ընդգծել Է լե Պենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am