«Ալաշկերտ»-ը երկարաձգեց 12 ֆուտբոլիստի հետ պայմանագրերը

Armenpress 20:10, 27 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ալաշկերտ»-ի ղեկավարությունը երկարաձգել է պայմանագրերը 12 ֆուտբոլիստի հետ, ում գործող համաձայնագրերի ժամկետները մոտ էին ավարտին: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:

1.5 տարով երկարաձգվել են Գևորգ Կասպարովի, Արսեն Բեգլարյանի, Արարատ Առաքելյանի, Դմիտրի Խովբոշայի, Արտակ Դաշյանի, Խորեն Վերանյանի, Իրակլի Կվեկվեսկիրիի, Արտակ Եդիգարյանի, Արթուր Եդիգարյանի, Վահագն Մինասյանի, Արտակ Գրիգորյանի և Գևորգ Նռանյանի հետ գործող պայմանագրերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am