ՕՊԷՔ-ը պատրաստ Է նույնիսկ առանց Ռուսաստանի երկարացնել Վիեննայի համաձայնագիրը

Armenpress 16:50, 27 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՕՊԷՔ-ը կարող Է որոշում ընդունել նավթի հանույթի կրճատման համաձայնագրի ժամկետի երկարացման վերաբերյալ, նույնիսկ եթե Ռուսաստանը, իր կողմից, հրաժարվի գործարքի երկարացումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է Անգոլայի նավթի նախարար Խոսե Մարիա Բոտելիո դե Վասկոնսելոսը Փարիզի Նավթի միջազգային գագաթնաժողովի կողասրահներում:  
«Այո՛, ես կարծում եմ՝ այո՛»,- պատասխանել Է Վասկոնսելոսն այն հարցին, թե հնարավոր Է արդյոք, որ ՕՊԷՔ-ը կարողանա երկարացնել նավթի հանույթի կրճատման համաձայնությունների գործողության ժամկետը, եթե ՌԴ-ն հրաժարվի դրանից:   
ՕՊԷՔ-ը 2016 թվականի նոյեմբերի 30-ին համաձայնություն ձեռք բերեց հոկտեմբերի մակարդակի համեմատությամբ նավթի իր օրական հանույթը 1,2 միլիոն բարելով կրճատելու շուրջը: ՕՊԷՔ-ի կազմի մեջ չմտնող տասնմեկ երկրներ դեկտեմբերի 10-ին համաձայնեցրեցին իրենց հանույթն օրական միագումար 558 հազար բարելով կրճատումը, այդ թվում՝ Ռուսաստանը՝ 300 հազար բարելով: Համաձայնագիրը կնքված Է 2017 թվականի առաջին կիսամյակի համար՝ երկարացման հնարավորությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am