Փաստաբան Տիգրան Աթանեսյանին ծեծի են ենթարկել

Armenpress 16:14, 27 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ,27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության ծառայությունում ապրիլի 27-ին ահազանգ է ստացվել փաստաբան Տիգրան Աթանեսյանից, որ իր գրասենյակում իրեն և իր ընկերոջը ծեծի են ենթարկել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, այս պահին օպերատիվ խումբն աշխատում է դեպքի վայրում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am