Հայաստանում ապրիլի 27-ից մայիսի 1-ը եղանակն աստիճանաբար կտաքանա 6-8 աստիճանով

Armenpress 15:20, 26 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում ապրիլի 27-28-ը, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 29-30-ը՝ կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայությունը:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ից մայիսի 1-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Երևանում՝ ապրիլի 27-28-ը, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-30-ը՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Երևանքում ապրիլի 28-ին օդի ջերմաստիճանը կլինի +24, ապրիլի 29-ին` +26, ապրիլի 30-ին` +28, իսկ մայիսի 1-ին կանխատեսվում է +29: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am