Մոսկվայում բացվել է Խորհրդային Միության հերոս Համազասպ Բաբաջանյանի թանգարանը

Armenpress 14:27, 26 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք  Մոսկվայի  Համազասպ Բաբաջանյանի անվան վարժարանում ապրիլի 26-ին տեղի ունեցավ Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Խորհրդային Միության հերոս Համազասպ Բաբաջանյանի թանգարանի և նրա հիշատակը հավերժացնող հուշատախտակի հանդիսավոր բացման արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բացման արարողությանը ներկա է գտնվել ՌԴ-ում ՀՀ արտակարգ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am