ՊԵԿ-ը օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է նախաձեռնել ադրբեջանական արկղերով խնձորների հայտնվելու դեպքի առթիվ

Armenpress 13:47, 26 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկումուտների կոմիտեն պարզաբանում է տարածել` կապված տեղական շուկայում հայտնաբերված ադրբեջանական արկղերով խնձորների հայտնվելու փաստի հետ: «Արմենպրես»-ը ներկայացնում է պարզաբանումն ամբողջությամբ:

«Տեղական շուկայի տարբեր վաճառակետերում ադրբեջանական արկղերով խնձորի հայտնվելու վերաբերյալ ՊԵԿ-ն անհրաժեշտ է համարում պարզաբանել.

Խնձորի մաքսանենգության փաստի վերաբերյալ տեղեկատվություն այս պահին առկա չէ, ՀՀ օրենսդրությամբ հանրապետության տարածք անձնական օգտագործման համար թույլատրված քանակով (մինչև 50 կգ) խնձորի և այլ պտուղ-բանջարեղենի ներկրումն անգամ իրականացվում է խիստ հսկողության տակ, ՊԵԿ-ը նախաձեռնել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի մանրամասները ճշտելու նպատակով»:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am