Իվանկա Թրամփը հերքել Է Սիրիային հարվածելու հոր որոշման վրա իր ազգեցության մասին լուրերը

Armenpress 10:18, 26 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, հայտարարել Է, որ չի ազդել Սիրիայի «Շայրաթ» ավիաբազային հրթիռահարված հասցնելու իր հոր որոշման վրա: Այս մասին, ինչպես հայտնել Է ABC News հեռուստաալիքը, նա պատմել Է Գերմանիա կատարած՝ իր այցի ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   «Դա  ոչ կոռեկտ մեկնաբանություն Է,- հայտարարել Է Իվանկան, որն ԱՄՆ-ի նախագահի խորհրդականն Է:- Պետության ղեկավարը չի կարող որոշումներ ընդունել՝ հիմնվելով զուտ հույզերի վրա»: Նա պարզաբանել Է, որ հայրը համաձայն Է եղել իր տեսակետին, սակայն «հատուցման» հարված հասցնելու հրամանը տրվել Է կառավարությունում ամենաբարձր մակարդակով կայացած կոնսուլտացիաներից հետո:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am