Թրամփը մտադիր է դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող օգնությունը

Armenpress 18:40, 25 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը նվազեցնում կամ դադարեցնում է զարգացող երկրներին տրամադրվող օգնությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալություն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահ ընտրվելուց հետո ԱՄՆ-ի կողմից զարգացող երկրներին ցուցաբերվող օգնության չափը 3 անգամ նվազեցրել է: ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից ցուցաբերվող օգնությունը հնարավոր է դադարեցվի Ադրբեջանի, Ղազախստանի , Թուրքմենստանի, Բելառուսի համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am