Հայոց ցեղասպանության հարցում պետք է տարբերել Իսրայելի հանրության և իշխանության դիրքորոշումները. Մանոյան

Armenpress 17:04, 25 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-իսրայելական հարաբերություններում ներկայումս կա ավելի հրատապ խնդիր, քան Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց  ՀՅԴ  Հայ դատի  և  քաղաքական  հարցերի  գրասենյակի  ղեկավար  Կիրո Մանոյանը: 

«Չեմ կարծում, որ Իսրայելի իշխանության հետ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ  բանակցություններ պետք է տանել, քանզի հայ-իսրայելական հարաբերություններում կան շատ ավելի հրատապ հարց` Ադրբեջանին Իսրայելի ռազմական աջակցությունը»,- ասաց Մանոյանը:

Ըստ նրա` Իսրայելի հանրությունը լիովին այլ կարծիքի է Հայոց ցեղասպանության հարցում: 

«Իսրայելի հանրությունը և աշխարհի հրեա մտավորականությունը իրենց ձայնը մշտապես բարձրացրել և բարձրացնում են Հայոց ցեղասպանության փաստի առթիվ: Բացի այդ, պետք է նշել, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ կարևոր հարցերի  ուսումնասիրությունները կատարել են նաև հրեաները, ուստի շատ կարևոր է տարբերել Իսրայելի հանրության և իշխանության դիրքորոշումը»,- ասաց Մանոյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am