Արցախի ԱԳ նախարարը մասնակցել է Հարավային Օսիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

Armenpress 12:00, 25 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի գլխավորությամբ, ապրիլի 21-22-ը գտնվել է Հարավային Օսիայի Հանրապետությունում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, ապրիլի 21-ին Արցախի պատվիրակությունը մասնակցել է Օսիայի նորընտիր նախագահ Անատոլի Բիբիլովի երդմնակալության արարողությանը։ Կարեն Միրզոյանը նրան է փոխանցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: Այցի շրջանակներում Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարար Մուրատ Ջիոևի հետ։ Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am