Իլոն Մասքը եւ Էմբեր Հերդը իրենց հարաբերությունները հաստատել են սոցցանցերում զետեղված լուսանկարներով

Armenpress 16:54, 24 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփի նախկին կինը եւ դերասանուհի Էմբեր Հերդն ու ամերիկա-կանադացի բիզնեսմեն Իլոն Մասքը հաստատել են իրենց ռոմանտիկ հարաբերությունների վերաբերյալ լուրերը՝ համանման համատեղ լուսանկարներ հրապարակելով իրենց Instagram-օգտահաշիվներում: Առաջինը լուսանկարը զետեղել Է 45-ամյա Մասքը: Դրանում նա Հերդի հետ միասին նստած Է ռեստորանում: Նրա այտի վրա երեւում Է վառ գույնի շրթներկի հետքը, որը թողել Է դերասանուհին: Մեկ ժամ անց նույնական կադրն իր Էջում հրապարակել Է 31-ամյա Էմբերը:Դեփը (այժմ նա 53 տարեկան Է) եւ Հերդը ամուսնացել են 2015 թվականի փետրվարին: Սակայն 2016 թվականի մայիսին կինն ապահարզան Է տվել՝ իր որոշումը բացատրելով իրենց միջեւ առկա անհաղթահարելի հակասություններով: Մի քանի օր անց կինն ամուսնուն մեղադրել Է ընտանեկան բռնության մեջ: Բիզնեսմեն Իլոն Մասքը հիմնել Է SpaceX (արտադրում Է հրթիռներ եւ տիեզերանավեր) եւ Tesla Motors ընկերությունները (ստեղծում Է Էլեկտրամոբիլներ): Նրա կարողությունը գնահատվում Է 10,6 մլրդ դոլար:Էմբեր Լորա Հերդը հայտնի Է, այդ թվում՝ «Ռոմային օրագիր», «Երբեք մի հանձնվիր», «Հյուսիսային երկիր», «Ալֆա Դոգը» եւ «Բարի գալուստ Zomբիլենդ» ժապավեններով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am