Dior-ը հագուստի նոր հավաքածու Է ներկայացրել Տոկիոյում

Armenpress 15:34, 24 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը ֆիրմային խանութ Է բացել Տոկիոյում: Հագուստի նոր հավաքածուի շնորհանդեսի տեսանյութը հրապարակված Է YouTube-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

Աշուն-ձմեռ տարեշրջանի շարքից իրերը համադրում են դասական հագուստի ձեւվածքը եւ սպորտային ոճը: Հագուստն ստեղծվել Է միագույն՝ վառ շեշտադրումներով եւ նախշերով: Հավաքածուի պաշտոնական գործարկումն ամբողջ աշխարհում ֆիրմայի խանութներում նշանակված Է մայիսի կեսին:
Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը հիմնադրվել Է 1946 թվականին մոդելագործ Քրիստիան Դիորի կողմից: Ժամանակի հետ այդ բրենդի ներքո սկսել Է թողարկվել ոչ միայն կանանց ու տղամարդկանց համար նախատեսված հագուստ, կոշիկ եւ պարֆյումերիա, այլեւ դեկորատիվ կոսմետիկա, ինչպես նաեւ մաշկի խնամքի միջոցներ, ժամացույցներ, ոսկերչական իրեր: 
Dior-ն արդեն հայտնի դերասանների Է ներգրավել իր գովազդային արշավներին: Օրինակ, Dior Homme Sport գովազդի համար հրավիրել են Ջուդ Լոուին, իսկ Sauvage բույրը ներկայացրել Է Ջոնի Դեփը:  
2016 թվականին Dior-ը թողարկել Է Milky Dots կոսմետիկայի շարքը, որը նվիրված Էր կաթնային կոկտեյլներին:
Նորաձեւության տան ոսկերչական ուղղությունը գլխավորում Է զարդերի դիզայներ Վիկտորյա դե Կաստելլանը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am