Արթուր Աբրահամ-Ռոբին Կրասնիկի մենամարտը կկայանա ապրիլի 22-ին

Armenpress 11:55, 22 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մենամարտը կկայանա այսօր` ապրիլի 22-ին, Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում: 37-ամյա հայ բռնցքամարտիկի մրցակիցն է 29-ամյա լեհ Ռոբին Կրասնիկին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը:

Նախօրերին Էրֆուտում տեղի է ունեցել մարզիկների կշռման արարողությունը: Արթուր Աբրահամի քաշը կազմել է 76.2 կգ, իսկ Ռոբին Կրասնիկինը՝ 75.6 կգ:

Սիրված բռնցքամարտիկի երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու մենամարտը Երևանի ժամանակով ժամը 00:30-ին՝ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am