Արցախում վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան. վիճակը ծայրահեղ ծանր է

Armenpress 17:46, 21 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից ապրիլի 17-ին հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Թաթուլ Հարությունյանը Ստեփանակերտի հոսպիտալից ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ պաշտպանության նախարարությունից փոխանցեցին, որ Թաթուլ Հարությունյանը ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել գլխի շրջանում վնասվածքով: Կատարվել են անհրաժեշտ վիրահատական միջամտություններ, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:

Թաթուլ Հարությունյանը գտնվում է բժիշկների հսկողության ներքո: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am