Եվրոպայի լիգա. կիսաեզրափակիչ փուլում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մրցակիցը իսպանական «Սելտա»-ն է

Armenpress 15:37, 21 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիոնում կայացել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, կմրցի իսպանական «Սելտա»-ի հետ:

Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմեցին ֆրանսիական «Լիոն»-ը և հոլանդական «Այաքս»-ը: Առաջին խաղերը կկայանան մայիսի 4-ին, իսկ պատասխան հանդիպումները` մայիսի 11-ին:

Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա մայիսի 24-ին, Ստոկհոլմում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am