ԱՄՆ-ում մահացել Է երգիչ Քյուբա Գուդինգ Ավագը. New York Daily News

Armenpress 14:39, 21 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում 72 տարեկան հասակում մահացել Է սոուլի ոճում ամերիկացի հայտնի երգիչ, The Main Ingredient ռիթմ ընդ բլյուզ խմբի առաջատար վոկալիստ Քյուբա Գուդինգ Ավագը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է New York Daily News թերթը: Գուդինգին Սան Ֆեռնանդո Վալեյ քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) առանց կյանքի նշանների գտել են ապրլի 20-ին, օրվա երկրորդ կեսին սեփական ավտոմեքենայի մեջ: Նախնական տվյալներով՝ մահվան պատճառ կարող Էր դառնալ թմրադեղերով գերդոզավորումը: The Main Ingredient խումբը համաշխարհային ճանաչում Է ստացել անցյալ դարի 70-ական թվականներին: Մասնավորապես, հենց Գուդինգն Է կատարել այդ կոլեկտիվի Everybody Plays the Fool գլխավոր հիթը, որը ձայնագրվել Է 1972 թվականին եւ անվանակարգվել Gremmy երաժշտական մրցանակի: Քյուբա Գուդինգ Ավագը հոլիվուդյան դերասան, «Օսկար» մրցանակի դափնեկիր Քյուբա Գուդինգ Կրտսերի հայրն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am