«Արմենիա Միջազգային Օդանավակայանները» ներկայացրել է ավիատոմսերի գները հուլիսին և օգոստոսին
ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Այս տարի ամռանը Երևանն ավելի շատ համակցող չվերթներ կունենա, քանի որ Երևան չվերթներ իրականացնող շատ ավիաընկերություններ ավելացրել են իրենց չվերթների հաճախականությունները և ուղղությունները: «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ընկերությունը կատարել է ավիաընկերությունների կողմից առաջարկվող երկկողմ ավիատոմսերի հուլիս-օգոստոս ամիսների համար գների ուսումնասիրություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից:
Ստորև ներկայացված են հանգստի և գործնական այցերի առավել պահանջված ուղղությունների երկկողմանի տոմսերի արժեքները 2017թ. հուլիս և օգոստոս ամիսների համար:
Հուլիս
Օգոստոս
Ուղղություն
գին
Ուղղություն
գին
Մոսկվա
$ 212.00
Մոսկվա
$ 209.00
Դուբայ
$ 290.00
Դուբայ
$ 283.00
Աթենք
$ 290.00
Աթենք
$ 272.00
Հռոմ
$ 367.00
Հռոմ
$ 386.00
Վիեննա
$ 345.00
Վիեննա
$ 345.00
Փարիզ
$ 340.00
Փարիզ
$ 310.00
Լոնդոն
$ 521.00
Լոնդոն
$ 431.00
Բարսելոնա
$ 397.00
Բարսելոնա
$ 397.00
Նյու Յորք
$ 740.00
Նյու Յորք
$ 772.00
Պեկին
$ 638.00
Պեկին
$ 532.00
Լոս Անջելես
$ 831.00
Լոս Անջելես
$ 831.00
Նշված գներն ակտուալ են ապրիլին ամրագրելու դեպքում: