Մխիթարյանը Եվրոպայի լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների թվում է

Armenpress 12:49, 14 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է Եվրոպայի լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների շարքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է այն 4 ֆուտբոլիստներին, որոնից մեկին երկրպագուները քվեարկությամբ կճանաչեն Եվրոպայի լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ:

Եվրոպայի լիգայի շաբաթվա Լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, «Սելտա»-ի հարձակվող Յագո Ասպասը, «Այաքս»-ի հարձակվող Դեյվի Կլասսենը և «Բեշիկթաշ»-ի կիսապաշտպան Ռայան Բաբելը:

Եվրոպայի լիգայի մեկ քառորդ եզրափակչում  բելգիական «Անդերլեխտ»-ի դեմ խաղում, որն ավարտվեց 1-1 հաշվով, Մխիթարյանը դարձավ իր թիմի միակ գոլի հեղինակը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am