Ռուսաստանը վետո դրեց Սիրիայում քիմիական գրոհի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւի վրա

Armenpress 10:26, 13 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 12-ին Ռուսաստանն արգելափակել Է այն բանաձեւի ընդունումը, որը դատապարտում Է Սիրիայի Իդլիբի նահանգի Խան Շեյխուն քաղաքում քիմիական զենքի ենթադրյալ կիրառումը եւ Դամասկոսից պահանջում Է տեղեկատվություն տրամադրել միջադեպի օրը բոլոր օդային գործողությունների մասին: Արեւմտյան երկրների կողմից պատրաստված փաստաթուղթը հավաքեց ընդունման համար անհրաժեշտ 10 ձայն, ինչը Մոսկվային հարկադրեց վետո դնել դրա վրա: Բացի ՌԴ-ից, նախագծի ընդունման դեմ հանդես եկավ Բոլիվիան: Ղազախստանը, Չինաստանը եւ Եթովպիան քվեարկության ժամանակ ձեռնպահ մնացին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:    
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես Է եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի շուրջ բանաձեւի առնչությամբ Ռուսաստանի գործողությունների քննադատությամբ: Այս մասին ասված Է Ֆրանսիայի նախագահի հայտարարության մեջ, որը տարածել Է Ելիսեյան պալատը:  
«Ռուսաստանն արդեն ութերորդ անգամ իրեն հակադրում Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մեծամասնությանը: Ռուսաստանը ծանր պատասխանատվություն Է ստանձնում՝ հետեւողականորեն խոչընդոտելով սիրիական դոսյեի շրջանակներում բազմակողմ միջոցառումներին՝ դրանով իսկ պաշտպանելով դաշնակից Բաշար Ասադին»,- ասել Է Ֆրանսիայի նախագահը: 
Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունների ղեկավարներ Զիգմար Գաբրիելը եւ Բորիս Ջոնսոնը համապատասխանաբար ափսոսանք են հայտնել Ռուսաստանի կողմից բանաձեւի վրա վետո դնելու առիթով: Գաբրիելի խոսքով՝ «Ռուսաստանի վետոն մեծ ափսոսանք Է հարուցում»: «Անհրաժեշտ են անցկացնել հետաքննության եւ պարզորոշ ազդանշան տալ քիմիական զենքի օգտագործման դեմ»,- մեջբերում Է անում նախարարի խոսքից Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:    
Բորիս Ջոնսոնը տարակուսանք Է հայտնել ՌԴ-ի որոշման կապակցությամբ: «Ճնշված եմ, որ Ռուսաստանը կրկին խանգարեց միջազգային հանրակցությանը, որը դատապարտում Է քիմիական զենքի օգտագործումը»,- գրել Է ՋոնսոնըTwitter սոցիալական ցանցում:
Չինաստանի մշտական ներկայացուցիչ Լյու Ցզեին այն կարծիքն Է հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք Է փոխընդունելի բանաձեւ ընդունի Սիրիայի Խան Շեյխուն քաղաքում ենթադրյալ քիմիական գրոհի հետաքննության վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am