Apple-ը հինգերորդ տեղն Է իջել նոութբուքերի լավագույն բրենդների վարկանիշում

Armenpress 19:03, 11 Ապրիլ, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ը 2017 թվականին առաջին տեղից հինգերորդ տեղն Է իջել նոութբուքերի լավագույն բրենդների վարկանիշում, որը կազմել Է Laptop Magazine-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Վարկանիշը կազմվում Է՝ հաշվի առնելով այն, թե նոութբուքերի խոշորագույն բրենդներից որոնք են առաջարկում որակի, ինովացիաների, տեխնիկական աջակցության, դիզայնի եւ արժեքի լավագույն համադրությունը, գրում Է MarketWatch-ը:  
 
Laptop Magazine-ում նշում են այն միավորների քանակի նվազումը, որոնք Apple-ի լեփթոփներն ստացել են գնահատման արդյունքում, այդ թվում՝ նրա արտադրանքի թանկության եւ արտաքին պորտերի բացակայության պատճառով: 
Apple-ը հինգերորդ տեղն Է իջել, այն բաժանելով Acer-ի հետ, թեեւ լեփթոփների բրենդների վարկանիշը գլխավորում Էր 2010 թվականին դրա հրապարակման սկսվելու պահից, ասված Է Laptop Magazine-ի հաղորդագրության մեջ: 
Այս տարի վարկանիշի առաջատարը դարձել Է Lenovo-ն, որին հաջորդում են Asus-ը, Dell-ը եւ HP-ն: 
«Lenovo-ն առաջին տեղում Է հայտնվել բարձր գնահատական ստացած բազմաթիվ լեփթոփների, նորարարական տեխնոլոգիաների եւ հաճախորդների աջակցության Էական բարելավման շնորհիվ»,-նշում են Laptop Magazine-ում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am