Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Armenpress 14:00, 11 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արտաքին գործերի նախագահ Միխեիլ Ջանելիձեն` ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի ուղեկցությամբ ապրիլի 11-ին  այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ջանելիձեն ծաղկեպսակ դրեց հուշահամալիրում, նաև ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ` հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը Վրաստանի արտգործնախարարին ներկայացրեց հուշահամալիրի ստեղծման պատմությունը: 

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am