Վահագն Վերմիշյանը թողել է պաշտոնը Ռուսաստանում՝ Հայաստան վերադառնալու համար

Armenpress 11:28, 7 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Օրլովի շրջանի գլխավոր ճարտարապետ Վահագն Վերմիշյանը լքել է պաշտոնը: Սեփական ցանկության համաձայն՝ հեռանալու մասին Վերմիշյանի հայտարարությունը ապրիլի 3-ին ստորագրվել է նահանգապետի առաջին տեղակալ Ալեքսանդր Բուդարինի կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, РИА57-ի տեղեկություններով` Վերմիշյանը հեռացել է Օրլովի շրջանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից Հայաստանից բարձր պաշտոն զբաղեցնելու մասին առաջարկ ստանալուց հետո: Մանրամասները չեն հստակեցվում:

Վահագն Վերմիշյանը ծնվել է Ստեփանավանում: 1989-1991 թվականներին զբաղեցրել է Ստեփանավանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, ինչից հետո տեղափոխվել է Ռուսաստան: Օրլովի շրջանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am