Երևանյան բեսթսելեր 4/55. Էդգար Կոստանդյանի «Որբանոց» գիրքը վարկանիշային աղյուսակում է
ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն, որը հեղինակի երկրորդ գիրքն է: Այն մարդկային բարդ հարաբերությունների մասին է` սեր, ընկերություն, դավաճանություն: Հեղինակը փորձել է անդրադառնալ հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից:
Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» ստեղծագործությունը մեկ հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և երկրորդն է: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից է։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։
Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» գիրքն այս շաբաթ երրորդն է: Գիրքը հեղինակի երկրորդ վեպն է, որտեղ նկարագրվում են մի հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն է:
Լուսանկարիչ Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» բանաստեղծությունների ժողովածուն վերադարձել է մեր տասնյակ և զբաղեցրել չորրորդ հորիզոնականը:
Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» հինգերորդն է: Գիրքն ընթերցողին թույլ է տալիս ապրել կյանքերով, որոնք իրենը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մարդիկ նորովի են ընկալում Հոլոքոսթը: Հերոսների հետագա ճակատագրի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով նայել կյանքի իրողություններին, նոր տեսանկյունից դիտարկել դրանք:
Վեցերորդ տեղում Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքն է, որում զետեղված է գրողի՝ առաջին անգամ հայերեն թարգմանված ամենահետաքրքիր ստեղծագործությունների մի փունջ: Թարգմանիչներն են Արա Առաքելյանը և Մարգարիտ Առաքելյանը:
Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» ստեղծագործությունն այս շաբաթ յոթերորդն է: Ստեղծագործության չորս հերոսներն առերեսվում են փոփոխությանը, և յուրաքանչյուրը յուրօրինակ վարքագիծ է դրսևորում: Դոկտոր Սպենսեր Ջոնսոնը գրել է առաջին հայացքից պարզ մի պատմություն, որը, սակայն, ունի շատ կարևոր պատգամ և կարող է արմատապես փոխել մեր մոտեցումը փոփոխության նկատմամբ:
Իր դիրքերը զիջել է Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» ստեղծագործությունը և հայտնվել ութերորդ տեղում: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ երկն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը:
Իններորդ հորիզոնականում երիտասարդ և խոստումնալից գրող Էդգար Կոստանդյանի «Կուկու» վեպն է: Գրքի կենտրոնական հերոսներից մեկը զինվորական է: Հեղինակը նշում է, որ այս վեպը տարբերվում է իր նախկին գործերից:
Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է նոր գիրք՝ Էդգար Կոստանդյանի «Որբանոց» վեպը, որը բացառիկ է թե՛ իր առաջացրած հետաքրքրության, թե՛ վաճառքի ծավալներով: Այն վերահրատարակվել է մի քանի անգամ, վաճառվել արտերկրում, հրապարակվել համացանցում: Շատ շուտով գրքի հիման վրա նաև ֆիլմ կնկարահանվի։
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 0Էդգար Հարությունյան
«Չգտնված երիցուկներ»
Անտարես 102 2 +1Օսկար Ուայլդ
«Դորիան Գրեյի դիմանկարը»
Էդիթ Պրինտ 35 3 +2Մարկ Արեն
«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»
Բուկինիստ 30 4 *Էդգար Հարությունյան
«Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին»
Անտարես 20 5 +1Ջոն Բոյն
«Զոլավոր գիշերազգեստով տղան»
DirectMEDIA 17 6 -4Ստեֆան Ցվայգ
«Ընտիր նովելներ»
Բուկինիստ 16 7 -3Սպենսեր Ջոնսոն
«Ու՞ր է իմ պանիրը»
Էդիթ Պրինտ 12 8 -1Ջոն Գրին
«Աստղերն են մեղավոր»
Էդիթ Պրինտ 10 9 -1Էդգար Կոստանդյան
«Կուկու»
Վարդ Հրատ 8 10 ՆորԷդգար Կոստանդյան
«Որբանոց»
Վարդ Հրատ 8