Դոլարը ցած Է իջել Է 56,55 ռուբլուց եւ նորացրել նվազագույնը 2015 թվականի հուլիսից ի վեր

Armenpress 12:16, 30 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի դոլարը մարտի 30-ի առավոտյան Մոսկվայի սակարանում սակարկությունների բացվելիս նորացրել Է 2015 թվականի հուլիսից ի վեր նվազագույն ցուցանիշը՝ 56,55 ռուբլուց ցած իջնելով նավթի գների աճի ֆոնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:  
Ամերիկյան դոլարի փոխարժեքը Մոսկվայի ժամանակով 10:06-ի տվյալներով կազմել Է 56,40 ռուբլի, ինչը 21 կոպեկով ցածր Է նախորդ սակարկությունների փակման մակարդակից: Եվրոյի փոխարժեքն այդ պահին կազմել Է 60,64 ռուբլի՝ իջնելով 28,75 կոպեկով: 
Երկարժութային զամբյուղի արժեքը մարտի 29-ի փակման մակարդակի համեմատությամբ իջել Է 24,5 կոպեկով՝ կազմելով 58,31 ռուբլի: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am