Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի երգը Թուրքիայում հիթ է դառնում

Armenpress 11:38, 30 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական քաղաքային ֆոլկի (ռաբիս) ներկայացուցիչներ Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի երգը հիթային է դարձել Թուրքիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Shazam հայտնի հավելվածի` Թուրքիայում այս շաբաթ ամենաշատը փնտրված երգերի հարյուրյակում հայ երգիչների «Մի գնա» կատարումն առաջին հորիզոնականում է:

Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի երգն առաջ է անցել անգամ Էդ Շերանի «Shape of You» և «Քլին Բանդիտ» խմբի, Շոն Փոլի ու Ան Մարիի «Rockabye» երգերից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am