Երևանում 500 հակ անասնակեր և մոտ 5000 քմ բուսածածկույթ է այրվել
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 29-ին, ժամը 15:25-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հյուսիսային թռիչքուղու մոտակայքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:14-ին, մարվել՝ 17:12-ին։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ այրվել է 500 հակ անասնակեր և մոտ 5000 քմ բուսածածկույթ:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ