Դոնալդ Թրամփն սկսել Է iPhone օգտագործել

Armenpress 17:47, 29 Մարտ, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն սկսել Է iPhone օգտագործել՝ անվտանգության նկատառումներով թողնելով Android պլատֆորմը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 29-ին գրել Է The Verge-ն:
Պետության ղեկավարի վարչակազմի՝ սոցիալական ցանցերի գծով տնօրեն Դեն Սքավինո-կրտսերը Twitter-ում գրել Է, որ Թրամփն արդեն մի քանի շաբաթ Է՝ օգտագործում Է «խնձորի» սարքը: Նա հաստատել Է, որ ԱՄՆ-ի 45-րդ նախագահի՝ սոցցանցերում հրապարակված վերջին հաղորդագրություններն արվել են նոր սմարթֆոնով:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am