Մեյը գործարկեց ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգը

Armenpress 09:57, 29 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ստորագրել Է այն նամակը, որով Եվրամիության իշխանություններին ծանուցվում Է ԵՄ-ից երկրի դուրս գալու ընթացակարգի պաշտոնական գործարկման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
Ծանուցագիրը Միացյալ Թագավորության մշտական ներկայացուցիչ  Թիմ Բարոուի կողմից Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին կհանձնվի մարտի 29-ին տեղական ժամանակով ժամը 11:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 15:30-ին): Միաժամանակ Մեյը Բրյուսելին ծանուցման մասին պետք Է իրազեկի բրիտանական խորհրդարանին:  
Մեծ Բրիտանիայի իշխանությունները երաշխավորում են երկրում ապրող Եվրամիության քաղաքացիների իրավունքները: Ինչպես գրում Է ՌԻԱ Նովոստին, այդ մասին ասված Է Մեյի ճառում, որով նա մարտի 29-ին հանդես Է գալու խորհրդարանում, դրանից քաղվածքներ են հրապարակել ԶԼՄ-ները:
 «Երբ ես հաջորդ ամիսներին նստեմ բանակցությունների սեղանի շուրջ, կներկայացնեմ բոլոր նրանց շահերը, ովքեր ապրում են Բրիտանիայում՝ պատանիների ու տարեցների, հարուստների ու աղքատների, քաղաքացիների ու գյուղացիների շահերը եւ, իհարկե, ԵՄ-ի այն քաղաքացիների, որոնց համար մեր երկիրը տուն Է դարձել»,- նշելու Է Մեյը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am