Կապան-Քաջարան ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Armenpress 21:59, 28 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ճանապարհաշինարարների կողմից կատարված լայնածավալ մաքրման աշխատանքների արդյունքում Կապան-Քաջարան ճանապարհը երկկողմանի երթևեկելի է: 

Մարտի 28-ի ժամը 20:00-ի սահմաններում, Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի էր ունեցել քարաթափում, ճանապարհը միակողմանի փակվել էր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am