Ֆիյոնի կնոջը հարցաքննելու են կեղծիքով աշխատանքի տեղավորվելու գործով. Le Parisien

Armenpress 17:03, 28 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի քննիչները Պենելոպա Ֆիյոնին՝ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կնոջը, հարցաքննելու են իր ամուսնու, ինչպես նաեւ ֆրանսիացի եվրապատգամավոր Մարկ Ժուլոյի մոտ կեղծիքով աշխատանքի տեղավորվելու արդյունքում պետական միջոցները վատնելու գործով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Le Parisien թերթը:
Հրատարակության տվյալներով՝ Ֆիյոնին հարցաքննելու են երեք քննիչներ: Նշվում Է, որ դատարանը նրան մերժել Է հարցաքննության ամսաթիվը տեղափոխելու հարցում:
Ավելի վաղ տեղեկացվել Է, որ ֆրանսիացիների երեք քառորդը (75 տոկոսը) հանդես Է գալիս հօգուտ այն բանի, որ «Հանրապետականներից» թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հրաժարվի նախագահական ընտրություններին մասնակցելուց: Odoxa սոցիոլոգիական ծառայության հարցման մասնակիցների 89 տոկոսը կարծում Է, որ Ֆիյոնը «անազնիվ Է», եւ գործնականում տասը ֆրանսիացիներից ութի մոտ (75 տոկոս) վատ կարծիք Է ստեղծվել նրա մասին:
Հունվարի վերջին Ֆիյոնը ֆրանսիական ԶԼՄ-ների նշանառության տակ Է հայտնվել Canard enchaՏnռ. թերթում մի շարք հրապարակումներից հետո: Հրատարակությունը պնդում Է, որ քաղաքական գործչի կինը՝ Պենելոպա Ֆիյոնը, երկար ժամանակ գրանցված Էր որպես Ազգային ժողովում նրա օգնական եւ դրա համար աշխատավարձ Էր ստանում, սակայն «իրական որեւԷ աշխատանք չԷր կատարում»: Մարտի 14-ին Ֆիյոնին պաշտոնապես պետական միջոցների հափշտակման մեղադրանքներ են առաջադրվել իր տիկնոջ աշխատանքի տեղավորման գործով: 
Ֆիյոնն ինքը պնդում Է, որ հափշտակումների վերաբերյալ իրեն առաջադրված մեղադրանքներն անհիմն են եւ ասում Է, որ կշարունակի մասնակցել նախընտրական մրցարշավին՝ ղեկավարվելով միայն իր թեկնածության վերաբերյալ ընտրողների կարծիքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am