Գևորգ Ղազարյանը կվերադառնա 6 ամսից ոչ շուտ

Armenpress 16:27, 28 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ և պորտուգալական «Մարիտիմու»-ի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը խաղադաշտ կվերադառնա 6 ամսից ոչ շուտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են պորտուգալականա ԶԼՄ-ները: Ղազարյանն արդեն Մադեյրա քաղաքում է և անցել նախնական հետազոտություն. նա կապանների մասնակի պատռվածքի ու մենիսկի վնասվածքի պատճառով բաց կթողնի 6 ամիս:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան խաղի մեկնարակյին րոպեներին Գևրոգ Ղազարյանը վնասվածք ստացավ և լքեց խաղադաշտը: Հայաստանի թիմը հաղթեց այդ խաղում 2:0 հաշվով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am