Բրիտանացի ահաբեկիչ Խալիդ Մասուդի կինն ու մայրը դատապարտել են նրա գործողությունները

Armenpress 14:34, 28 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի ահաբեկիչ Խալիդ Մասուդի կինն ու մայրը դատապարտել են նրա գործողությունները, որոնք Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջին մարդկանց մահվան հագեցրեցին նրա վարած ավտոմոբիլով անցորդներին վրաերթի  ենթարկելու հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
«Ես վշտացած ու ցնցված եմ այն բանից, ինչ արեց Հալիդը: Լիովին դատապարտում եմ նրա գործողությունները եւ ցավակցություն եմ հայտնում զոհերի ընտանիքներին, որոնք մահացել են, եւ շուտափույթ ապաքինում են մաղթում բոլոր տուժածներին»,- մեջբերում Է The Sun թերթը Ռոհա Հիդարի՝ Մասուդի կնոջ խոսքը:
Թերթը հրապարակել Է նաեւ ահաբեկչի մոր՝ Ջանեթ Այայոյի հայտարարությունը. «Ես խորապես ցնցված եմ, վշտացած եւ անզգայության մեջ եմ որդուս գործողությունների պատճառով, որոնք Վեսթմինսթերում հանգեցրին անմեղ մարդկանց մահվան եւ վիրավորումների»
Մարտի 22-ին ավտոմեքենան, որի ղեկին գտնվում Էր ահաբեկիչը, Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջին վրաերթի Է ենթարկել անցորդների եւ երեք ոստիկանների: Վարորդը մեքենան լքել Է բրիտանական խորհրդարանի շենքի մոտ, իսկ այնուհետեւ դանակը ձեռքին նետվել ոստիկանի վրա եւ փորձել Է ներխուժել խորհրդարան, բայց գնդակահարվել Է իրավակարգի պահապանների կողմից: 
Արտակարգ պատահարի հետեւանքով զոհվել Է չորս մարդ, տուժածների թիվը հասնում Է մի քանի տասնյակի:
Սքոթլանդ-Յարդը միջադեպը որակել Է որպես ահաբեկչական գործողություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am