Իսրայելը հորդորել է քաղաքացիներին չայցելել Թուրքիա

Armenpress 11:56, 28 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի իրավապահ մարմինները Փեսախին (հրեական զատիկ) ընդառաջ հորդորել են քաղաքացիներին խուսափել Թուրքիա այցելությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական CNN Turk-ը:

Հաշվի առնելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից հնարավոր վտանգը` Իսրայելի իշխանությունները կոչ են արել հեռու մնալ Թուրքիայում, ինչպես նաև Հորդանանում, Եգիպտոսում ու մասնավորապես Սինայի թերակղզում հանգիստը կազմակերպելուց:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am