Թուրքական հատուկ ծառայությունները հետախուզություն են իրականացնում Գերմանիայի տարածքում. Süddeutsche Zeitung

Armenpress 20:56, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական հատուկ ծառայությունները Գերմանիայի տարածքում հետախուզություն են իրականացնում Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետևորդների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է գերմանական Süddeutsche Zeitung-ը: Հիմնականում հետախուզություն է իրականացվում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի մասնակիցների հետ:

Ըստ թերթի տեղեկությունների` Թուրքիայի հակահետախուզության նախկին ղեկավար Հաքան Ֆիդանը մասնակցել է անվտանգության հարցերով Մյունխենի համաժողովին:

Ֆիդանը ևս ընդգրկված է Թուրքիայի հետախուզական ծառայությունների ցուցակում: Դրանում ընդգրկված են շուրջ 500 թուրք պաշտոնյաներ, ովքեր բնակվում են Գերմանիայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am