Երևանի Մաշտոց-Իսահակյան խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն

Armenpress 19:43, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում 2017 թվականի մարտի 29-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

 Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին Ճանապարհային ոստիկանությունից, փոփոխության արդյունքում Մաշտոցի պողոտայով Սայաթ-Նովայի պողոտայի  ուղղությամբ աջ եզրային 1-ին գոտով երթևեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկում կարող են երթևեկել ուղիղ կամ դեպի աջ՝ նախկինում միայն դեպի աջ երթևեկելու փոխարեն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am