ԱՄՆ-ի Կլեմսոնի համալսարանի ուսանողները ծանոթացել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությանը

Armenpress 18:44, 27 Մարտ, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մարտի 23-ին ընդունել է ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Կլեմսոնի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների և նրանց գիտական ղեկավար, նույն համալսարանի դասախոս պրոֆեսոր Վլադիմիր Մատիչին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, Արցախի մշտական ներկայացուցիչը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությունն ու կարգավորման գործընթացի ներկա փուլը, ինչպես նաև անդրադարձ կատարել Արցախում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։

Հանդիպման ավարտին Ռոբերտ Ավետիսյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին հակամարտության կարգավորման գործընթացին, Արցախ-Սփյուռքի կապերին, ինչպես նաև Արցախում պետականաշինության գործընթացին և տնտեսական իրադրությանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am