Զինծառայողները սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացրել Ստեփանավանի մի քանի հուշարձանի տարածքում

Armenpress 18:02, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Լոռու  մարզային ծառայության աշխատակիցները  և Ստեփանավանում տեղակայված թիվ  Ն  զորամասի սպայական անձնակազմը, ժամկետային զինծառայողները սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացրել Ստեփանավանի մի քանի հուշարձանի տարածքում: «Արմենպրես»-ին ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից տեղեկացրին, որ զորամասի հրամանատարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվան` ապրիլի 18-ին, ընդառաջ նմանատիպ աշխատանքներ իրականացնել նաև այլ հուշարձանների տարածքներում:

Պետական միջավայրի պահպանության  մարզային ծառայության պատասխանատուները սանմաքրման ու բարեկարգման աշխատանքների ավարտին զինծառայողներին համառոտ ներկայացրել են մարզի առավել ճանաչված հուշարձանները, խոսել դրանց պահպանության կարևորության մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am