Disney-ում խոստացել են «Աստղային պատերազմներին» նվիրված ֆիլմեր թողարկել մինչեւ 2032 թվականը

Armenpress 16:14, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Disney կինոստուդիայում «Աստղային պատերազմների» վերաբերյալ բավականաչափ սյուժեներ կան, որպեսզի ֆիլմեր թողարկվեն հաջորդ 15 տարվա ընթացքում՝ մինչեւ 2032 թվականը: Այդ մասին, ինչպես մարտի 27-ին հայտնել Է NME-ն, ասել Է ընկերության ղեկավար Բոբ Այգերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք արդեն քննարկում ենք, թե ինչ տեղի կունենա իններորդ Էպիզոդից հետո: Ինչպես նաեւ այն, թե «Աստղային պատերազմներում» ինչ կարող Է պատահել հաջորդ մեկուկես տասնամյակում»,-ընդգծել Է Այգերը:
«Աստղային պատերազմները» ֆանտաստիկ կինոԷպոպեա Է, որն ստեղծվել Է ռեժիսոր Ջորջ Լուկասի կողմից: Ներկայում այն բաղկացած Է յոթ Էպիզոդներից եւ 2016 թվականին թողարկվել Է «Վտարակ-մեկ. Աստղային պատերազմներ: Պատմություններ»-ի սփին-օֆը:
Դեկտեմբերին վարձույթ դուրս կգա կինոԷպոպեայի ութերորդ մասը՝ «Վերջին ջեդայը»: 2018 թվականի մայիսին նշանակված Է սփին-օֆի պրեմիերան, որը նվիրված Է սագայի գլխավոր գործող անձանցից մեկին՝ մաքսանենգ Հան Սոլոյին: Նախագիծը պաշտոնական անվանում դեռ չի ստացել: «Աստղային պատերազմների» իններորդ Էպիզոդը (նույնպես առանց անվանման) Էկրաններին կհայտնվի 2019 թվականի մայիսին:
 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am