Արմեն Ամիրյանը թատրոնի միջազգային օրվա առթիվ ուղերձ է հղել ոլորտի ներկայացուցիչներին

Armenpress 13:23, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ողջ աշխարհը մարտի 27-ին նշում է թատրոնի միջազգային օրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս կապակցությամբ` ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ուղերձ է հղել թատերական գործիչներին:

«Թատրոնի սիրելի′ մարդիկ՝ առանց որոնց անհամ ու անհրապույր կլիներ աշխարհը, շնորհավո′ր Թատրոնի միջազգային օրը: Ուրախ եմ, որ այս շնորհավորանքս հաջորդում է նորածին այն մեծ հույսերին, որպիսիք արթնացրին մեր նախաձեռնած «Մշակութային կանգառի» հյուրախաղերը: Լեփ-լեցուն մարզային դահլիճներ, որոնցում շատերը երբեմն ոտքի վրա կամ աստիճաններին նստած են դիտում ներկայացումները, հոտնկայս ծափահարություններ և հանդիսատեսի հոսք դեպի կուլիսներ՝ շնորհակալություն հայտնելու: Սա նշանակում է, որ թատրոնը չի մեռնում, և եթե շատ ենք ուզում, կարողանում ենք վերադարձնել դահլիճները լքած հանդիսատեսին: Նաև ուզում եմ ասել՝ տվեք ինձ թատրոն, և ես կունենամ գալիքին երազկոտ, ուրեմն նաև՝ ստեղծագործողի աչքերով նայող հասարակություն: Շնորհավո′ր, սիրելիներս, և շնորհակալություն, որ դուք կաք, որ դուք Ձեր ուսերին պահում եք Թատրոնը՝ մեր երևակայության, մեր երազանքների տունը»,-նշել է  Արմեն Ամիրյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am