Վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին

Armenpress 12:19, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին մարտի 26-ի հաղթանակի համար: «Շնորհակալություն՝ մեզ բոլորիս պարգևած հաճելի էմոցիաների համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է վարչապետը:

Մարտի 26-ին Երևանում կայացել է 2018-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը. ղազախ ֆուտբոլիստները պարտվել են Հայաստանի հավաքականին 2:0 հաշվով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am