Մերկելը Իվանկա Թրամփին հրավիրել Է «կանանց քսանյակի» Բեռլինի գագաթնաժողովին

Armenpress 11:56, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԱՄՆ-ի նախագահի դստերը՝ Իվանկա Թրամփին, հրավիրել Է «կանանց քսանյակի» գագաթնաժողովին, որն ապրիլին տեղի Է ունենալու Բեռլինում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 27-ին հայտնել Է Associated Press գործակալությունը: Նշվում Է, որ ԳՖՀ-ի կառավարության ղեկավարն անձամբ Է հրավիրել Իվանկային Վաշինգտոն իր կատարած այցի ընթացքում, եւ նա ընդունել Է առաջարկը:
W20 գագաթնաժողովում քննարկվելու են քսանյակի երկրներում տնտեսական եւ հասարակական գործընթացներին կանանց մասնակցության խնդիրները: 
Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ Իվանկա Թրամփն իր աշխատասենյակը կունենա սպիտակ տանը եւ հնարավորություն օգտվելու գաղտնի տեղեկատվությունից, թեեւ ոչ մի պաշտոն  չի զբաղեցնում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am